Եգիպտոսում հայտնաբերվել է հարյուր սարկոֆագներով և 40 արձանիկներով դամբարան, հայտնում է երկրի զբոսաշրջության և հնագիտության նախարարությունը: Գտածոները պատկանում են Հնագույն թագավորության վերջին ժամանակաշրջանին և Պտղոմեացիների դարաշրջանին:
Սարկոֆագները հայտնաբերվել են Սակկարայի նեկրոպոլում: Գտածոները կբաշխվեն Եգիպտոսի չորս խոշորագույն թանգարանների մեջ: Սարկոֆագները հայտնաբերվել են 12 մետր խորության երեք հորերում:
Պատմական իրերը գտել են եգիպտացի գիտնականները: «Այն փաստը, որ սարկոֆագները պատրաստված են տեղական փայտից, ապացուցում է սարկոֆագների արտադրության որոշակի արտադրամասի առկայությունը, որի գտնվելու վայրը դեռ չի հայտնաբերվել», – ընդգծել է Եգիպտոսի հնագույն հուշարձանների հարցերով Գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին:
Նշվում է, որ սարկոֆագներից մեկում մումիա է հայտնաբերվել։







































