Որոշումը կայացվել է այն պահին, երբ ակնհայտ է եղել,որ պայքարն այլևս իմաստ չունի։ Դրանից առաջ նման իրավիճակ չի եղել և մեր ԶՈՒ-երը՝ԳՇ-ն և ՊԲ-ն կռվել են մինչև վերջին վայրկյան։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իրեն այդ օրերին ասել են, որ պետք է հրատապ կագնեցնել։
«Դրա համար արել ենք այն ամենն, ինչ հնարավոր է, որոշումը կայացվել է այն ժամանակ,երբ հասկացել ենք, որ անիմաստ է նման խնդիր ձևակերպել։ Որն է այդ կետը, այդ կետը Շուշիի անկումն է։ Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի»,- նշեց Փաշինյանը։
Բացի դա՝ նա նշեց, որ Շուշին ընկել է և երկու անգամ ետ վերցնելու, ազատագրելու փորձ է եղել, առաջին անգամ չի հաջողվել, երկրորդ անգամ մի խմբի հաջողվել է մուտք գործել և դիրքավորվել Շուշիում, սակայն այդ խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը և Շուշին շարունակեց մնալ ընկած։ Ավելին՝ Փաշինյանը նշեց, որ Շուշիի հետ կապված շատ միֆեր կան և իրեն այդ օրերին լուր են տվել, որ 50 հոգանոց հայկական խումբ կա քաղաքում,սակայն պարզվել է,որ այդ անձն իրականում գտնվում է Ստեփանակերտում։








































