Friday, 19 06 2026
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

5 տարի հետո Ադրբեջանը հնարավոր է հրաժարվի խաղաղապահներից, հետևաբար այս 5 տարվա մեջ մենք պետք է համախմբենք ողջ հայության ներուժը

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

21-րդ դարի բանակը հաղթեց 20-րդ դարի բանակին, ՆԱՏՕ-ի սպառազինությունը՝ ռուսականին։

Հետևանքը՝ ունենք համաձայնագիր Էրդողանի և Պուտինի միջև, որը շատ վատն է, որը չեմ կարող պաշտպանել ես, թեկուզ նաև այն պատճառով, որ Վազգենի եղբայրն եմ։ Այնուհանդերձ, հայտարարությունը կայացած փաստ է: Ռուսական զորքերն՝իրենց ոչ բնորոշ արագությամբ ու բազմամիլիոն ծախսերով, տեղավորվում են Արցախի տարածքում ,ու դրա դեմ գնացող և խոչընդոտող ցանկացած գործընթաց ռիսկային է, արկածախնդիր, և շատ խիստ կպատժվի պատերազմով ու պատերազմի աշխարհագրության փոփոխությամբ, որ կործանարար կլինի մեզ համար։

Ներքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ ռուսներն այս խնդրում չեն խնայում նաև իրենց հինգերորդ շարասյանը։ Ակնհայտ է նաև, որ պատերազմի նման ցավոտ արդյունքը, որ անսպասելի էր բոլորիս համար, որովհետև այլ կերպ էր լուսաբանվում՝ վերջնական հաղթանակի հույս ու հավատ տալով, հասարակության կասկածները, հիասթափությունը և թերահավատությունն առաջացրեց, որը հաղթահարելը շատ բարդ և ժամանակ պահանջող խնդիր է։

5 տարի հետո Ադրբեջանը հնարավոր է հրաժարվի խաղաղապահներից, հետևաբար այս 5 տարվա մեջ մենք պետք է համախմբենք ողջ հայության ներուժը, իսկ դրա համար պիտի կարողանանք.

1) ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հասնել Արցախի Հանրապետության կարգավիճակի քննարկման և ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակում լուծում տալու տարբերակին։

2) Համահայկական ողջ ներուժն ուղղենք աշխարհի բոլոր երկրներում Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացի վրա։

3) Օգտագործենք ՀՀ տարածքի արտադրական, տնտեսական, հումքային, անգամ մշակույթային ողջ ռեսուրսը 21-րդ դարին համարժեք զինտեխնիկա ու բանակ ունենալու համար։

Այդ ժամանակ կրկին կապացուցենք, որ հայ տղամարդուց խիզախ տղամարդ աշխարհում չկա ,և միայն այդ դեպքում Ադրբեջանը կխնդրի, որ խաղաղարարները շարունակեն մնալ։ Նման խնդիրների լուծման, ստեղծված իրավիճակի լիցքաթափման և հանրությանը հույսով լցնելու և քաղաքական համերաշխության միակ օրինական ճանապարհը արտահերթ ընտրությունների ժամկետ ամրագրելն է։

Ընտրությունները, բնականաբար, չի կարելի անել հիմա՝ շոկային և լարված տրամադրություններով.ժամանակ է պետք՝ուշքի գալու ու նախապատրաստվելու:

Ես հոկտեմբերի 27-ից հետո անվստահություն, ճգնաժամ և հակադրություն հաղթահարած տեսակ եմ, և այլ տարբերակ, քան թշնամուն չուրախացնելը և հանրային համերաշխության ու միմյանց ընդառաջ քայլեր անելը չեմ տեսնում։ Համոզված եմ, որ ներքաղաքական խնդիրների լուծումը պետք է իրականացվի միմիայն Սահմանադրության ընձեռած գործընթացներով՝ ԱԺ-ի, կառավարության ու նախագահի ինստիտուտի ամբողջական կիրարկմամբ։

Արամ Սարգսյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում