Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Իրականությունն այն է, որ ամբողջ աշխարհը մեզ լքեց ու մոռացավ. Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Կարո Խաչիկյանը։

– Պարոն Խաչիկյան, նախօրեին կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը, որի ժամանակ Ֆրանսիայի նախագահը կրկին վերահաստատել է, որ կնպաստի հասնելու Արցախի իրավիճակի երկարաժամկետ և հակամարտության գոտու բոլոր կողմերի համար արդարացի կարգավորման: Ինչպե՞ս եք գնահատում Ֆրանսիայի ջանքերը, և այս փուլում որքանո՞վ է հնարավոր հասնել Արցախի ճանաչմանը Ֆրանսիայի կողմից:

– Նախ ասեմ, որ մենք շատ հուսախաբ ենք և շատ հույսեր չունենք, որովհետև տեսանք, որ միայն Ռուսաստանը կարողություն ուներ, որպեսզի այդ խաղերի մեջ միջամտեր, իսկ Ֆրանսիան և ԱՄՆ-ն դուրս մնացին: Ամերիկան շատ դուրս մնաց, իսկ Ֆրանսիայից մենք ավելին էինք սպասում: Ես ավելի վաղ ասել էի, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը մեզ շատ հիասթափեցրեց, երբ, այսպես կոչված, «չեզոքություն» խաղաց, բայց հիմա ես կարծում եմ, որ իրենք զղջում են, որ չկարողացան միջամտել, չկարողացան իրենց խոսքը հասցնել թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին, թե՛ Ռուսաստանին: Ֆրանսիան դուրս մնաց գործընթացից: Հիմա էլ Մակրոնն ասում է, թե Ֆրանսիան կփորձի լուծումներ գտնել, այո՛, կփորձի, բայց հիմա ո՞նց է կարողանալու լուծում գտնել, այդ ինչպե՞ս Թուրքիան կամ Ադրբեջանը կամ նույնիսկ Ռուսաստանը պետք է հրաժարվեն իրենց որոշումներից: Թուրքիան ու Ադրբեջանը Ղարաբաղի կեսից ավելին վերցրել են, այդ փաստաթղթով էլ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճամփա է լինելու: Մեզ համար շատ ծանր պայմաններ են այդտեղ նշված: Նույնիսկ վարչապետն ասաց, որ տակավին Արցախի կարգավիճակը որոշված չէ: Մենք 1994 թվականին հրադադար ստորագրեցինք և մեր շահած հողերը պահեցինք մինչև այսօր: Հիմա Ադրբեջանը հետ է գալիս: Ես չեմ հասկանում, թե ինչպես Ֆրանսիան կարող է որևէ լուծում գտնել մեզ համար, որ մենք հողերը հետ վերցնենք:

– Նախօրեին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Լաքոտն էր ընդունել հադրութցիներին, ասել, որ Ֆրանսիան իրենց մենակ չի թողնի: Այս քայլում ի՞նչ մեսիջ կար:

– Բոլոր դեսպանների պարտականությունն ու աշխատանքն է՝ դիվանագիտական ձևով մեղմի վիճակը: Դա չի նշանակում, որ Ֆրանսիան իսկապես պետք է լուծում գտնի: Ասենք թե OK, մեր վերջին հույսն է, որ Ֆրանսիան կարողանա մի քիչ ավելի մեզ համար շահավետ բան անել, որ այս ամենի արդյունքն այսքան բացասական չլինի մեզ համար, բայց տակավին անհասկանալի է, թե ինչպես ենք կարողանալու հասնել մեր ուզածին: Իրանն էլ չկարողացավ մեզ օգնել: Այնպես որ, մի խոսքով, հույսերը շատ-շատ քիչ են, բայց մենք հույսով ենք ապրում, քանի որ ուրիշ ճար չունենք: Իրականությունն այն է, որ ամբողջ աշխարհը մեզ լքեց ու մոռացավ: Ես կարող եմ ասել, որ 2020 թվականի այս օրերին տեղի ունեցավ այն, ինչ պատահեց 1915 թվականին։ Այս անգամ էլ մենք կանգնած էինք ոչնչացման եզրին։ Մենք չենք հասկանում, թե ինչու վարչապետը գնաց այդ քայլին, չենք հասկանում, թե ինչու զինվորները իբրև թե դիրքերը լքեցին։ Այս ամենն անհասկանալի է։ Եվ հիմա 17 կուսակցություններ ուզում են վարչապետի հրաժարականը, քանի որ վարչապետն է գերագույն գլխավոր հրամանատարը, պետք է ամեն ինչի պատրաստ լիներ։ Ավելին՝ մի քանի օր առաջ նշում էին, որ մեր վիճակը լավ է, ազերիները նահանջում են, բայց, մյուս կողմից, մեկ օրում այսպիսի հայտարարություն եղավ։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում