Սիրիայի Դերաա նահանգում ինքնաշեն սարք է պայթել ռուսական պարեկության անցնելու պահին:
Ըստ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի հաղորդման, զինծառայողները պարեկություն էին իրականացնում Իզրա – Սահվաթ ալ-Քամհ երթուղով, և Մուսեիֆրա շրջանի տարածքում անհայտ ինքնաշեն սարքի պայթյուն է տեղի ունեցել:
«Վագր» ավտոմեքենան թեթևակի վնասվել է, զինծառայողները չեն տուժել: