Ղրղըզստանում սկսվել է ստորագրահավաք, որով տեղի բնակիչները ցանկանում են իրենց երկրի մայրաքաղաք Բիշքեկը վերանվանել Մանաս: Այս մասին հայտարարել է քաղաքացիական շարժումների ակտիվ մասնակից, քաղաքական գործիչ Թոքթայիմ Ումետալիևան: Նրա խոսքերով՝ մինչև սեպտեմբերի 1-ն անհրաժեշտ է հավաքել 10 հազար ստորագրություն, որպեսզի Ղրղզստանի խորհրդարանը սկսի քննարկել այս հարցը:
Հիշեցնենք, որ Մանասը ղրղզական համանուն էպոսի հերոսն է: Պատմաբանների կարծիքով՝ 1825 թ. Բիշքեկը կառուցվել է հնագույն Փիփշեք քաղաքի ավերակների վրա: 1862 թվականից այս քաղաքը գտնվել է Ռուսաստանի տիրապետության տակ: