ԱՄԷ նախագահ Խալիֆա բեն Զեյդ Ալ Նահայանը հրամանագիր է ստորագրել «Անձնական կարգավիճակի և քաղաքացիական հարաբերությունների մասին» օրենքում և քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի որոշ մասերում փոփոխություններ կատարելու մասին: Այս մասին հայտնում է The National պարբերականը:
Նոր փոփոխություններին համապատասխան՝ երկրում թույլատրվում է ալկոհոլի օգտագործումը 21 տարեկանից բարձր քաղաքացիներին ինչպես հասարակական վայրերում, այնպես էլ՝ մասնավոր պայմաններում, որի համար նախկինում քրեական պատիժ էր նախատեսվում:
Բացի այդ, ինքնասպանության փորձը, ինչպես նաև ամուսնությունից դուրս զույգերի համատեղ կյանքը, այլևս քրեական հանցագործություն չեն համարվում: Միևնույն ժամանակ, երկրի իշխանությունները որոշել են խստացնել պատիժը կնոջ նկատմամբ ոտնձգությունների համար:









































