Հույն ոստիկանները հայտնել են, որ Աթենքի մզկիթի շուրջ անվտանգության միջոցառումները խստացվելու են Նորվեգիայի դեպքերի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, եվրոպական երկրներում վախ կա 77 կյանք խլած ոճրագործությունը նմանակող գործողություններից: Հունաստանը խոցելի է դարձել ծայրահեղ աջ տրամադրությունների համար տնտեսական խորը ճգնաժամի և փախստականների դեպի Եվրոպա թիվ մեկ դարպաս լինելու պատճառով:
Վերջերս նեոնացիստական խմբավորումը կարողացավ Աթենքի քաղաքային խորհուրդ անցկացնել իր ղեկավարին:







































