Անհայտ ցանցահենները հարձակվել են ԱՄՆ նախագահի նախընտրական շտաբի կայքի վրա: Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի ներկայացուցիչը:
Հարձակվողները հնարավորություն են ստացել վերահսկել նախընտրական էջը: Արդյունքում՝ Թրամփի կայք այցելող օգտատերերը նկատել են հետևյալ գրառումը. «Աշխարհը հոգնել է ստահոդ լուրերից, որոնք ամեն օր տարածում է նախագահ Թրամփը: Ժամանակն է թույլ տալ աշխարհին իմանալու ճշմարտությունը»,- գրել են ցանցահենները:
Ըստ շտաբի տվյալների, ոչ մի գաղտնի տեղեկատվության ցանցահենները հասանելիություն չեն ստացել, քանի որ կայքում նման տեղեկատվություն չի պահպանվում:
Ավելի ուշ կայքի գործունեությունը վերականգնվել է: Տարվում է հետաքննություն: