52 տարեկանում մահացել է իտալական «Միլան»-ի նախկին դարպասապահ Անդրեա Պացցալին: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 31-ին Տոսկանայում, որտեղ նա ընտանիքի հետ հանգստանում էր:
1989-1991 թթ. Պացցալին հանդես է եկել «Միլան»-ում, որի հետ նվաճել է եվրոպական չեմպիոնների գավաթը, Իտալիայի սուպերգավաթը, երկու միջմայրցամաքային գավաթ և Եվրոպայի երկու սուպերգավաթ: Ֆուտբոլիստի կարիերան նա ավարտել է 1996 թվականին, որից հետո անցել է մարզչական աշխատանքի: Պացցալին նախ մարզել է «Ֆիորենտինա»-ի դարպասապահներին, իսկ 2001 թվականից՝ Իտալիայի հավաքականի դարպասապահներին:
«Սա շատ տխուր օր է: Բոլորս ցավակցում ենք Պացցալիի ընտանիքին: Մենք կորցրեցինք մի բարի և անկեղծ մարդու, որը «Միլան»-ի անբաժան մասն է եղել»,- Մասսիմիլիանո Ալլեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։









































