Thursday, 25 06 2026
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Արսեն Ղազարյանը Թուրքիայից Հայաստան ներկրված ապրանքների առնչությամբ հանդես է եկել կոչով

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը Թուրքիայից Հայաստան ներկրված ապրանքների առնչությամբ հանդես է եկել կոչով:

«Թուրքիայի կողից ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծման հրահրման ու անմիջական մասնակցության, հայոց նոր ցեղասպանության և իր ծավալապաշտական նկրտումները կյանքի կոչելու որդեգրած քաղաքականության պարագայում՝ Հայաստանի համար օրակարգային է դարձել թշնամական տրամադրված այդ երկրի ապրանքների ներկրումից հրաժարումը։ Այս մասին համապատասխան կոչով արդեն դիմել ենք հայ գործարարներին, մի շարք ընկերություններ սեփական նախաձեռնությամբ ներկայումս հրաժարվել են թուրքական ապրանքների սպառումից, որոշակի նախաձեռնությամբ հանդես է եկել նաև գործադիրը, և ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ից ժամանակավոր արգելք է դրվել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա:

Միաժամանակ, խնդիրներ են առաջացել այն գործարարների ու անհատ ձեռներեցների մոտ, ովքեր մինչ այս արդեն իսկ զգալի քանակով ապրանքներ են ներմուծել Թուրքիայից, կատարել զգալի ծախսեր և այժմ դժվարությունների առաջ են կանգնած դրանց սպառման առումով։ Արդեն Հայաստանում գտնվող ապրանքները բոյկոտելով, մենք ոչ թե վնասում ենք թուրքական կողմին, այլև դժվար կացության մեջ դնում հայաստանցի ներկրողներին, որոնցից շատերն ունեն նաև վարկային պարտավորություններ։ Ուստի, ևս մեկ անգամ հաստատելով այսուհետ Թուրքիայից ապրանքների ներկրումը դադարեցնելու անհրաժեշտության մեր համոզմունքը՝ հայաստանցի սպառողներին կոչ ենք անում ըմբռնողականություն ցուցաբերել և չխոչընդոտել արդեն իսկ ներկրված ապրանքների սպառմանը։

Հայրենական արտադրողներին և թուրքական շուկայի հետ մինչ այս աշխատած գործարարներին կոչ ենք անում օր առաջ դրսևորել նախաձեռնողականություն, հաստատել նոր գործարար կապեր, համագործակցել արտերկրի նոր շուկաների հետ՝ հայաստանցի սպառողներին անհրաժեշտ ապրանքների պահանջարկը լիարժեք բավարարելու համար»,- նշել է Արսեն Ղազարյանը:

Էկոնոմիկայի նախարարությունը մշակել և հոկտեմբերի 16-ին հանրային քննարկման էր դրել որոշման նախագիծ, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում