Հայաստանն այսօր փաստորեն կռվում է Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների դեմ՝ ամբողջ աշխարհի փոխարեն։
Իսկ ի՞նչ է անում աշխարհը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը պատասխանեց․ «Աշխարհը զբաղված է իր շահերով։ Նախ՝ աշխարհ ասելով՝ պետք է հասկանանք ամեն երկիր առանձին։ Կան երկրներ, որոնք կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ նրանք իրենց գործընկերներն են և ունեն նույն շահերը։ Ամեն դեպքում, ամեն երկիր իր շահերով է զբաղված, օրինակ՝ ԱՄՆ-ն իր ընտրություններով, մյուսները՝ համաճարակով կամ իրենց այլ գործերով։ Բոլոր երկրներն էլ ինչ-որ բանով զբաղված են։
Շատ լավ է, որ հայ ռազմիկը կարողանում է իր պայքարը տանել, բայց եկեք մի բան անենք՝ մենք ունենք մեր բաժինը Հայրենական պատերազմում, որը տանում ենք։ Բայց այս պատերազմում կան նաև այլ շերտեր։ Մեկը դա թուրք-ռուսական պրոքսի-պատերազմն է, մյուսը՝ միջազգային ահաբեկչության դեմ պատերազմն է, որտեղ մենք ուզում ենք աշխարհին ամեն կերպ արթնացնել, մեր ձայնը տեղ հասցնել։ Ամեն դեպքում՝ այդ վտանգները նրանցն է լինելու։ Եթե կհասկանան ու կմիավորվեն, որպեսզի միասին պայքարենք՝ շատ ավելի լավ, բայց, ամեն դեպքում, մենք պետք է գտնենք այն լեզուն, որով կարթնացնենք աշխարհին»։
Մանրամասները՝ տեսանյութում։










































