Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելը հայտարարել է, որ Եվրոպայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակն աննախադեպ է, և անհրաժեշտ են շատ լուրջ, անհապաղ համակարգված միջոցառումներ՝ տեղեկացնում է TASS-ը։
«Իհարկե, իրավիճակը բարդ է: Ինչպես գիտեք, մի քանի ամիս է, ինչ մենք անցկացնում ենք առցանց գագաթնաժողովներ և տեսանք, որ զգայուն թեմաների վերաբերյալ սահմանափակումներ կան: Օրինակ, մի քանի շաբաթ առաջ մենք քննարկում ունեցանք Միջերկրական ծովի իրավիճակի մասին: Դժվար կլիներ դա անել առցանց: Նույնը վերաբերում է երեկ Brexit-ի քննարկմանը »,- ասել է Միշելը` նշելով, որ այդ պատճառով Բրյուսելը կփորձի հնարավորության սահմաններում անցկացնել դեմ առ դեմ գագաթնաժողովներ:








































