ԱՄՆ-ում ընթացող Herbalife World Football Challenge ընկերական մրցաշարի շրջանակում այս գիշեր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտության մատնեց «Բարսելոնա»-ին: Անգլիական ակումբի կազմում հաղթական գոլը խփեց Մայքլ Օուենը (76 ր.): Մինչ այդ թիմերը մեկական գնդակ էին փոխանակել. 22-րդ րոպեին հաշիվը բացեց Նանին, իսկ 70-րդ րոպեին գերազանց մարզավիճակ ձեռք բերած Ալկանտարան հավասարեցրեց այն:
Թիմերը հանդես եկան հետևյալ կազմերով.
«Բարսելոնա»` Վալդես, Աբիդալ (Բալյու 74 ր.), Ֆոնտաս (Արմանդո 74 ր.), Աֆելայ (Կուենկա 44 ր.), Կեյտա, Բուսկետս, դոս Սանտոս, Ինիեստա (Ռիվերոլա 78 ր.), Ալկանտարա, Վիլյա (Կարմոնա 63 ր.), Պեդրո (Էսպինոզա 87 ր.):
«Մանչեսթեր Յունայթեդ»` դե Խեա, Վիդիչ (Ջոնս 79 ր.), Էվրա (Սմոլինգ 46 ր.), Էվանս, Ռաֆայել (Ֆաբիո 18 ր.), Քլեվերլի, Անդերսոն (Գիգս 46 ր.), Յանգ (Օբերտան 63 ր.), Նանի, Ուելբեք (Դիուֆ 79 ր.), Ռունի (Օուեն 46 ր.):









































