Sunday, 12 05 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը

Պետք է նաև ռազմական առումով զինադադարի ջանքեր գործադրվեն, ներգրավվել է Շոյգուն. Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում Մոսկվայում անցկացված Լավրով-Մնացականյան հանդիպման արդյունքները։ Ռուսաստանը ջանքեր է թափում հրադադարի հաստատման ուղղությամբ, բայց տպավորություն է, որ առայժմ անարդյունք։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

– Մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն շատ ակտիվ աշխատանք է տանում, որպեսզի տարածաշրջանում վերականգնվի խաղաղությունը։ Մոսկվան ամենաակտիվ ջանքերն է տանում, ու բնական է, որ այստեղ և՛ ԱՄՆ-ը,  և՛ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի եռանախագահության անդամներ, ինչ-որ տեղ վստահում են Ռուսաստանին։ Եվ դա ճիշտ է, որովհետև Ռուսաստանն ունի համապատասխան ներուժ ու ազդեցության լծակներ խաղաղություն ու կայունություն վերականգնելու համար։ Դա շատ դժվար է, քանի որ Թուրքիա գոյություն ունի։ Բայց մենք տեսնում ենք, որ այս ուղղությամբ շատ մեծ աշխատանք է կատարվում։ Քաղաքական առումով որոշումը կայացված է, որ պետք է զինադադար հաստատվի՝ հոկտեմբերի 10-ի պայմանավորվածության հիման վրա։ Բայց քանի որ այս հակամարտությունը ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական է, պետք է նաև ռազմական առումով ջանքեր գործադրվեն։ Մենք տեսնում ենք, որ կամաց-կամաց գնում է դրան։ Արդեն Շոյգուն է սկսել բանակցությունները, իսկ դա արդեն նշանակում է, որ շատ լուրջ է։ Մենք անպայման կտեսնենք արդյունքները։ Այս ամենը շատ կարևոր է, որպեսզի վերականգնվի զինադադարի ռեժիմը, սա հազարավոր  մարդկանց կյանքեր է փրկելու ճակատի երկու հատվածում էլ՝ և՛ այստեղ, և՛ այնտեղ։ Բնական է, որ  մենք առաջին հերթին մտածում ենք մեր զինվորների, մեր երեխաների ապագայի  մասին։ Զորքն ամուր կանգնած է, պայքարում է, պետք է նաև ամեն ինչ անենք, որպեսզի դիվանագիտական դաշտում ունենանք համապատասխան առաջընթաց։

– Ստացվում է, որ միակ երկիրը, որը գործնականում ի զորու է ինչ-որ բան անելու, Ռուսաստանն է։

– Դա միայն իմ կարծիքը չէ, դա իրականություն է։ Փաստորեն ԱՄՆ-ը իր հայտարարությամբ ընդունում է դա ու ասում՝ դուք զբաղվեք դրանով։ Երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան իրեն թույլ է տալիս առանց ավագ գործընկերոջը տեղյակ պահելու մտնել այս պատերազմի մեջ, սա նաև մարտահրավեր է ԱՄՆ-ին։ Սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը թուլացել է, իր պահվածքով հարված է  հասցնում ԱՄՆ-ին։ Հասկանալի պատճառներով ԱՄՆ-ը տարածաշրջանից հեռու է, ո՞վ զբաղվի այս ամենով։ Ֆրանսիան շատ կոշտ հայտարարություն է արել, դա էլ է հարկավոր, բայց պրակտիկորեն ամենամեծ և արդյունավետ ջանքերն այս պահի դրությամբ ներդնում է  Ռուսաստանի Դաշնությունը։ Հիմա այդ սպեկուլյացիաների ժամանակը չէ։ Յուրաքանչյուր վայրկյան կարևոր է  մարդկային կյանք փրկելու համար։

– Վտանգ չկա՞, որ այս միջնորդության գինը կարող է խաղաղապահ զորքերի տեղակայումը  լինել։

– Խաղաղապահների մասին խոսելը դեռևս վաղաժամ է, պետք է մտածենք՝ ինչ է  լինելու հետագայում։ Մենք պետք է մարդկանց կյանքերը փրկենք։ Մի բան ակնհայտ է՝ Թուրքիան այստեղ է և կամովին դուրս չի գալու Անդրկովկասից։ Սա նոր իրողություն է, մենք շահարկումներից պետք է հեռու մնանք։ Մեր պետականության ու մեր ժողովրդի ֆիզիկական բնաջնջման վտանգն ավելացել է։ Մտնենք դիսկուրսների դաշտ՝ արևմտամետներ, ռուսամետներ… հոգնել ենք, դա էլ է բերել սրան։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի լինի խաղաղություն, կայունություն հաստատվի, մնացածը՝ հետագայում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում