Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը շաբաթ օրը բերման է ենթարկվել ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Սոցիալ-դեմոկրատական կուսակցության շտաբից:
«Աթամբաևը կալանավորված է, այժմ որոշվում է նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոցի հարցը», – նշել են շտաբից:
Ավելի վաղ 24.kg լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ հատուկ ջոկատայինները մտել են Աթամբաևի առանձնատան տարածք: