Սիրիայից ավելի քան 400 վարձկան է տեղափոխվում Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ կռվելու համար: Այս մասին հաղորդում է Al-Masdar News-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական դիտորդական կենտրոնին (SOHR հղումով):
Կազմակերպությանը նաև հայտնի է դարձել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ ներգրավված սիրիացի վարձկանների շրջանում զոհերի թիվը հասել է 107-ի: Նշվում է, որ վերջին 48 ժամվա ընթացքում սպանվել է առնվազն 26 զինյալ: SOHR- ի տվյալներով, վարձկաններն առաջին անգամ Ադրբեջան են ուղարկվել սեպտեմբերի սկզբին:









































