Ադրբեջանական լրատվամիջոցները գերազանցել են իրենք իրենց: Վերլուծությունների մակարդակն այնքան աննշան է, որ նույնիսկ հնարավոր չէ մեկնաբանել դրանց անհեթեթությունները:
Այս անգամ նրանց հրաման է տրվել զոհված հայ կամավորներին ներկայացնել ոչ այլ ոք, քան քուրդ վարձկան ահաբեկիչներ: Նրանք նույնիսկ չեն փորձել տրամաբանական փաստարկ գտնել, բացի նրանց լիարժեք բանակային հանդերձանքի բացակայությունից: Ոչ մի սիմվոլիկա, ոչ էլ առավել ևս`լեզու, քանի որ կադրում մարդիկ արդեն սպանված են:
Հանդերձանքի բացակայությունը շատ պարզ է բացատրվում: Ադրբեջանն Արցախի վրա անսպասելի է հարձակվել՝ առանց պատերազմ հայտարարելու, ստոր վախկոտի նման: Ուստի կամավորները առաջին իսկ րոպեներին և ժամերին շտապել են պաշտպանել հայրենիքը և իրենց սիրելիներին: Ով ինչպես հասցրել է: Ոչ բոլորին է հնարավոր եղել միանգամից համազգեստ բաժանել, և ոչ բոլորին է այն բավարարել, քանի որ կամավորներն ավելի շատ էին, քան սպասվում էր և նույնիսկ անհրաժեշտ էր:
Այնուամենայնիվ, սա ամենակարևորը չէ: Հատկանշական է, որ նույն զոհերով նախկինում հրապարակված տեսանյութում կարելի էր տեսնել սիրիացի ահաբեկիչների, ովքեր կռվում են Ադրբեջանում:
Հենց նրանք էին նկարահանում հայ տղաների դիակները: Այնուամենայնիվ, Haqqin.az կայքում ներկայացված լուսանկարներն արվել են այլ տեսանկյունից և տեսանյութի սքրինշոթեր չեն: Սա ցույց է տալիս, որ ադրբեջանցի լրագրողները ոչ միայն համագործակցում են վարձկանների հետ, այլ, ամենայն հավանականությամբ, ուղեկցում են նրանց և լուսաբանում են նրանց «սխրագործությունները»:
Ճիշտ է, դեռ լուսաբանելու առանձնապես բան էլ չկա:
https://twitter.com/Infoteka_24/status/1312835678389055490?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1312835678389055490%7Ctwgr%5Eshare_2&ref_url=https%3A%2F%2Finfoteka24.ru%2F2020%2F10%2F07%2F71895%2F










































