«Եթե տղամարդ են, թող գան ճակատ ճակատի կռվեն առաջնագծում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ հավելելով, որ ամեն ինչ լավ է և վերահսկվում է:
Նա շատ ուրախալի փաստ է համարում և՛ Հայաստանում, և՛ Արցախում տիրող քաղաքական կայունությունը. «Այս պատերազմը հաղթելու ենք Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնականությամբ: Այսօր Հայաստան աշխարհում կա մեկ կուսակցություն, որն ունի 10 մլն բնակչություն»:
Արցախի ԱԺ նախագահը ընդգծեց. «Հրադադար չենք խնդրելու: Պատերազմը սկսել են Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները, պատերազմը արդեն վարում են Թուրքիայի ռազմաքաղաքական իշխանությունները: Կարծում եմ՝ մեր հարևան, մեր բարեկամ գերտերությունները արդեն գիտակցում են, որ սա Արցախի հիմնախնդրի հարց չէ. Էրդողանը քիթը ուզում է կոխել Անդրկովկաս: Կարծում եմ, որ գերտերություններն արդեն մտահոգված են իրենց շահերով, որովհետև կորցնելով հայկական այս աշխարհը՝ իրենք ընդհանրապես կորցնելու են իրենց ազդեցությունը Անդրկովկասում: «Մեծ Թուրանի» ծրագիրն է դրված»:
Մեր զրուցակցի խոսքով՝ մոտակա օրերին Էրդողանի վրա ճնշումներ կբանեցվեն:
Մանրամասն՝ տեսանյութում:






































