Կանադայի Մոնրեալ քաղաքում հայ համայնքը բողոքի ցույցի է դուրս եկել ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի։
Կիրակի օրը հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ են հավաքվել քաղաքի կենտրոնում՝ կոչ անելով խաղաղություն հաստատել Արցախի Հանրապետությունում և համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային։
Ինչպես հաղորդում է տեղական montreal.ctvnews-ը, կիրակնօրյա հանրահավաքին մասնակցել է նաև նաև Կանադայի խորհրդարանի պատգամավոր, լիբերալ քաղաքական գործիչ Աննի Կուտրակիսը, ով իր թվիթերյան էջում գրառում է արել Արցախի Հանրապետությանը սատարելու մասին:
«Այսօր ես միացա Մոնրեալի հանրահավաքին՝ իմ աջակցությունը հայտնելու Հայաստանին և Արցախի Հանրապետությանը։ Հայ համայնքը ուժ և արիություն է ցուցաբերել բռնության դեմ։ Ես միշտ համերաշխ կլինեմ հայերի հետ ինչպես Կանադայում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- գրել է նա։







































