Տիկին Անահիտը Երևանի իր բնակարանում 25 արցախցիների է տեղավորել։ Մեծ ջերմությամբ ու խնամքով հոգ է տանում ընտանիքներին, ինչքան որ պետք լինի։ Արցախցիներն էլ գոհ ու շնորհակալ են հյուրընկալ ընտանիքից։ Երևան են եկել Կիչանց գյուղից, սեպտեմբերի 28-ին, երբ հասկացել են, որ ամեն ինչ շատ լուրջ է։ Ուսուցչուհի ու մանկավարժ ամուսինները հիշում են արցախյան գոյամարտը, ապրիլյան պատերազմը և փաստում են, որ այս պատերազմը տարբերվում է։ Այս անգամ հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակչությանը։
Բայց վստահ են, այս անգամ էլ ամեն ինչ կավարտվի, նորից կվերադառնան Կիչանց, նորից կկառուցեն ավիրված տունն ու կշարունակեն ապրել։
Առավել մանրամասն՝ տեսանյութում









































