Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանի հեղինակած բանաձևին, որով դատապարտվում է Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի սանձազերծած հարձակումը: Այս մասին հայտնեցին Քրեքորյանի գրասենյակից:

Բանաձևը, որի համահեղինակն է դարձել քաղաքային խորհրդի նախագահ Նուրի Մարտինեսը, պահանջում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը և ԱՄՆ Կոնգրեսն օգտագործեն բոլոր դիվանագիտական, տնտեսական և քաղաքական միջոցները, որպեսզի Ադրբեջանին ստիպեն իմաստալից կերպով մասնակցել հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին:

Քրեքորյանի հեղինակած բանաձևում ընդգծվում է, որ Արցախին աջակցությունն անհրաժեշտ է ԱՄՆ-ի շահերի և ամերիկյան հիմնարար սկզբունքների համար:

«Քանի որ մեր երկիրը հիմնված է ժողովրդավարության, ազատության և ինքնորոշման իրավունքի արժեքների վրա և հավատարիմ է դրանց, Միացյալ Նահանգները բարոյական պարտավորություն է կրում կանգնել Արցախի Հանրապետության ժողովրդի կողքին, որը վաստակել է ինքնորոշման իր իրավունքը և բարգավաճել է որպես ազատ, ժողովրդավարական և ինքնիշխան պետություն գրեթե 30 տարվա ընթացքում», – ասված է բանաձեւում:

Քրեքորյանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանին՝ ռազմական գործողությունների վերսկսման, հրադադարի մասին համաձայնագրի խախտման և հայ բնակչությանը ավերածություններ պատճառելու համար:

«Ադրբեջանի կոռումպացված և ավտորիտար վարչակարգը բիրտ ուժ է գործադրում Արցախի բնիկ քաղաքացիական բնակչության՝ հայ ժողովրդի նկատմամբ»,- ասել է Քրեքորյանը:

Բանաձևի համահեղինակ, քաղաքային խորհրդի նախագահ Նուրի Մարտինեսն ասել է, որ սեպտեմբերի 27-ից Արցախի ժողովուրդը հարձակման է ենթարկվում ադրբեջանցի զինվորականների կողմից, որոնք դաժանորեն և անխոհեմ հարձակվում են երեխաների և ընտանիքների վրա՝ հանգեցնելով անմեղ մարդկանց մահվան։

«Լոս Անջելես քաղաքը սատարում է հայ ժողովրդին և Արցախի Հանրապետությանը և դատապարտում է Ադրբեջանին՝ այդ դաժան հարձակումների և հրադադարի ռեժիմի խախտման համար: Այսօր ես խորհրդի անդամ Քրեքորյանի և իմ գործընկերների հետ ընդունում եմ մի բանաձև, որը կոչ է անում Սպիտակ տանը, պետքարտուղարին և Կոնգրեսին՝ դատապարտել այդ հարձակումը և անմիջապես վերջ տալ դրան»,- նշել է Մարտինեսը:

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը հիշեցրել է Լոս Անջելես քաղաքի և Արցախի Հանրապետության միջև առկա սերտ կապերի մասին։

«Լոս Անջելեսը միշտ համերաշխ է եղել Արցախի ժողովրդի հետ՝ ճանաչելով այդ ժողովրդի ինքնիշխանությունն ու նրա կառավարության ժողովրդավարական արժեքները»,- ասել է Քրեքորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում