Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Կոռուպցիա, որը ծնում է պատերազմ. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան խստորեն դատապարտում է Արցախի դեմ Ադրբեջանի զինված հարձակումը։

Տարածված հայտարարության մեջ ասվում է․

«Սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը, սահմանագծի ողջ երկայնքով նախաձեռնել է լայնածավալ ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ, որի հետևանքով մարդկային կորուստներ և զգալի վնասներ են պատճառվել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) խաղաղ բնակչությանը՝ Մարտակերտում, Մարտունիում, Ստեփանակերտում և այլ քաղաքներում ու գյուղերում։ Ադրբեջանի խոշոր տրամաչափի հրետակոծության տակ է հայտնվել նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում կան տասնյակ զոհեր, այդ թվում՝ երեխա, և հարյուրավոր վիրավորներ։

Առանց խտրականության (indiscriminate) Ադրբեջանի խոշոր տրամաչափի հրետակոծության տակ են հայտնվել քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ նույնպես, այդ թվում՝ դպրոցներ և տներ, որպիսի պայմաններում առաջացնելով իրական վտանգ կանանց, երեխաների և Արցախի ողջ բնակչության կյանքի ու առողջության համար:

Ադրբեջանի կողմից զինված ագրեսիան մարդու իրավունքների կոպիտ խախտումների ակնհայտ դրսևորումներ են, որոնք ուղղակիորեն ոտնահարում են Ժնևի կոնվենցիաները և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի նորմերը։ Ընդ որում, Ադրբեջանի կողմից այս մեծ ծավալով ռազմական ուժերի և տեխնիկայի ներգրավումը, ինչպես մի շարք այլ ապացույցներ վկայում են այն մասին, որ այս հարձակումը վերջիններս ծրագրավորվել էր վաղուց և ամենայն մանրամասնությամբ՝ Թուրքիայի օժանդակությամբ ու մասնակցությամբ։

Այս պատերազմական գործողությունների պատճառներից է նաև այն ռեժիմը, որպիսի պայմաններում կառավարվում է Ադրբեջանը։ Դեռևս 2012 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհվել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի տարվա առաջին անձը մրցանակը՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաղորդման նախագծի (OCCRP) կողմից։ Ընտրության պատճառներից մեկն էր՝ 2012 թվականի ընթացքում նոր բացահայտումներ եղան այն մասին, որ Ալիևի ընտանիքը մեծ մասնաբաժին է ձեռք բերել տնտեսության եկամտաբեր ճյուղերում, այդ թվում` հեռահաղորդակցության, օգտակար հանածոների և շինարարության ոլորտներում, որոնք հաճախ իրականացվում են կառավարության հետ կապված գործարքների միջոցով:

Այնուհետև, 2017 թվականին Մալթայում Ադրբեջանը կրկին հայտնվել է միջազգային կոռուպցիոն սկանդալում։ Այս ամենը հիմնավորում են այն օբյեկտիվ վարկածը, որ այսօր Արցախում նախաձեռնած լայնածավալ պատերազմական գործողությունները միտում ունեն Ադրբեջանի բնակչության և միջազգային հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանում առկա կոռուպցիոն սկանդալներից և կառավարման կարգերից։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտնում է իր աջակցությունը Արցախի և Հայաստանի իշխանություններին՝ բոլոր հնարավոր միջոցներով օժանդակելու Արցախի բնակչության անվտանգությանը, մարդու իրավունքների պաշտպանության, սանձազերծած ագրեսիան դադարեցնելու և խաղաղության վերահաստատման նպատակով։
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պատերազմական գործողությունները Արցախի նկատմամբ, և կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, Եվրոպական Միությանը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին, Եվրոպայի խորհրդին և այլ շահագրգիռ միջազգային կազմակերպություններին, անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի զինված հարձակումը Արցախի նկատմամբ և վերսկսել բանակցությունները խնդրի խաղաղ կարգավորման և տարածաշրջանային կայունությունը վերականգնելու նպատակով։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում` Եվրոպական Միության կողմից ֆինասավորված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարությունը իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում