Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատիկ Բերգը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ հարձակումը և շեշտել, որ, միջազգային հանրությունը պետք է համախմբվի՝ պարտադրելու ադրբեջանական կողմի հետքաշումը:
«Ես լիովին դատապարտում եմ հանգստյան օրերին Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից հարձակումները: Սարսափած եմ նաև այս կռվում Թուրքիայի պատեհապաշտ ներգրավվածությունից՝ հատկապես հաշվի առնելով հայերի նկատմամբ Թուրքիայի ցեղասպանության պատմությունը»,- ասել է պատգամավորը:
Նա նշել է, որ Ադրբեջանը համաձայնել է ԵԱՀԿ շրջանակում քաղաքական գործընթացին, նշեց՝ պարզվում է, սակայն, որ միայն Հայաստանն է կատարում իր ստանձնած պարտավորությունները: «Միջազգային հանրությունը պետք է համախմբվի՝ պարտադրելու Ադրբեջանի հետքաշումը և վերադառնալու միջազգային համաձայնեցված բանակցություններին»,- ասել է Լարս Պատիկ Բերգը: