Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով` Արցախի դեմ, բացի Ադրբեջանից, կռվում է նաև Թուրքիայի Հանրապետությունը: Այս մասին Արայիկ Հարությունյանն ասաց սեպտեմբերի 27-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում: «Սա վաղուց արդեն արցախաադրբեջանական կոնֆլիկտից վաղուց արդեն դուրս է»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
Արցախի Հանրապետության նախագահը նաև ընդգծեց, որ միջազգային հանրության արձագանքը գնահատում է անբավարար: