Sunday, 12 05 2024
-
18:00
Ուղիղ․ Երիտասարդների երթը դեպի հանրապետության հրապարակ
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին

Վճռաբեկ դատարանը ամենավարկաբեկված մարմիններից մեկն է Հայաստանում. նոր նախագահ ընտրելով՝ բան չի փոխվի

ՀՀ դատական դեպարտամենտը մինչև շաբաթվա վերջ Վճռաբեկ դատարանի նախագահի պահանջներին համապատասխանող թեկնածուների ցանկը կներկայացնի ԲԴԽ-ին։

ԲԴԽ-ն ներկայացվող ցանկը բաղկացած է լինելու 14 դատավորից, քանի որ օրենքն ամրագրում է, որ Վճռաբեկ դատարանի դատավորները իրավունք չունեն հրաժարվելու ցանկում իրենց անունը նշելուց։ Վճռաբեկ դատարանն այս պահին ունի 16 դատավոր, որոնցից միայն Էդգար Սեդրակյանը չի կարող ցուցակում լինել, քանի որ նրա 3 տարի պաշտոնավարումը Վճռաբեկ դատարանում չի լրացել, և Ստեփան Միքայելյանը չի լինի ցուցակում, քանի որ նա էլ այս պահին ԲԴԽ անդամ է։ Նշենք, որ ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահն ընտրվում է բացառապես տվյալ դատարանի դատավորների կազմից: Օրենքի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու կարող են առաջադրվել նրանք, ովքեր տվյալ դատարանում ունեն առնվազն 3 տարվա փորձառություն, չունեն կարգապահական տույժ, նախկինում չեն պաշտոնավարել այդ դատարանի նախագահի պաշտոնում և չեն հանդիսանում ԲԴԽ անդամ: Դրանից հետո ԲԴԽ-ն 10 օրվա ընթացքում խորհրդարանին պետք է ներկայացնի Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին, որից հետո տեղի կունենա ընտրությունը։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ ամենահավանական թեկնածուն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Լիլիթ Թադևոսյանն է։ Շրջանառվում է նաև Գոռ Հակոբյանի անունը։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն այս փուլում բացարձակ կարևոր չի համարում, թե ով կլինի Վճռաբեկ դատարանի նոր նախագահը։ «Վճռաբեկ դատարան ամենավարկաբեկված մարմիններից մեկն է Հայաստանում։ Այդ կառույցում ուզում ես նախագահ փոխի, ուզում ես անդամ փոխի, բան չի փոխվի։ Այդ կառույցը պետք է քանդել ու նորից հավաքել։

Առկա կազմից ինչ-որ մեկին նշանակելը ոչ մի բան չի նշանակում, իրավիճակ չի փոխվի։ Հետևաբար՝ հեչ կարևոր չի՝ ով կլինի։ Որևէ փոփոխություն ես չեմ ակնկալում։ Մեր դատական պրակտիկան, որ 20 տարիների ընթացքում գնացել է գոլ ճանապարհներով, դրա հիմնական մեղավորը Վճռաբեկ դատարանն է։ Առաջին ատյանի դատավորներն ավելի մաքուր են ու ավելի դուխով են, քան Վճռաբեկինը։ Այն, ինչ արել է Վճռաբեկը վերջին 20 տարվա ընթացքում, հնարավոր չէ ուղղել, շտկել։ Վճռաբեկը արդարադատության մեջ արել է հնարավոր ամենավատը, որ կարելի էր պատկերացնել։ Հետևաբար՝ կրկնում եմ, որ այդ կառույցը պետք է քանդել ու նորից հավաքել»,- ասաց Սիրունյանը։

Վերջինս Սահմանադրական փոփոխությունների շրջանակում գերագույն դատարանի ստեղծումը համարում է հենց կառույցը քանդել ու նորից հավաքելու լուծում։ «Այո՛, պետք է լինի գերագույն դատարան։ Ընդ որում՝ մի պալատ պետք է լինի։ Չպետք է մի հատ էլ չորրորդ սահմանադրական պալատ սարքեն։ Մեկ պալատ պետք է լինի, ու բոլոր դատավորները նստեն ու քննեն բոլոր գործերը։ Դրա համար էլ այդ դատարանը կոչվում է գերագույն։ Իսկ եթե մի 4 պալատ ստեղծեն, ապա դա չի լինի գերագույն դատարան։ Դա կլինի դատարանների շենքերի փոփոխություն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այս անցումային փուլում նպատակահարմար չէ Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրելը։ Պետք է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի դատավորներից ամենատարեցը ու պաշտոնավարի մինչև սահմանադրական փոփոխությունները, որից հետո կստեղծվի գերագույն դատարանը։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ևս համարում է, որ Վճռաբեկ դատարանի ներկա կազմից նոր նախագահ ընտրելը որևէ իրավիճակ չի փոխի այդ մարմնում։ «Վճռաբեկ դատարանն, այնպես ինչպես որ կա, պետք է հեռանա։ Պետք է հեռանա, ու նոր մարդիկ պետք է գան, նոր մտածողությամբ, և այդ դատական ատյանը իրապես պետք է իրավունքի հարցերով զբաղված լինի։ Այդ դատարանը ներկայումս ոչ այն է փաստի դատարան է, ոչ այն է՝ իրավունքի դատարան։

Ես չեմ հասկանում՝ այդ դատարանն ինչ դատարան է։ Ես այդպես էլ այդ դատարանի գոյության իմաստը չհասկացա»,- ասաց փաստաբանը։

Միևնույն ժամանակ Գյոզալյանը անհրաժեշտ է համարում, որ այս անցումային փուլում էլ Վճռաբեկ դատարանը նախագահ ունենա, քանի որ հակառակ դեպքում դատարանի բնականոն գործունեությունը կկանգնի։ Բացի դրանից, փաստաբանի խոսքերով, դեռ փաստ չէ, որ 2021-ին գերագույն դատարանը կստեղծվի. «Հանրաքվե է լինելու և շատ հավանական է, որ հանձնաժողովը հանրային լսումներից հետո որոշի, որ ՍԴ-ն պահպանելը, այնուամենայնիվ, ճիշտ է և հրաժարվի երկու դատարանները միավորելու մտքից»,- ասաց Գյոզալյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում