Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Մարզերում գտնվող շատ խանութներ բողոքում են, որ սկսել են «նիսյա» ապրանք վաճառել, մարդիկ գնողունակ չեն

2020թ. հուլիսին ՀՀ-ում 0-ից բարձր վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է 613 հազարից ավելի, և 2019թ. համեմատ՝ 6600-ով ավելի: Ինչպես նաև համավարակի հետևանքով կրճատված մոտ 70 հազար աշխատատեղեր վերականգնվել են։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հաստատել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացրեց այն ոլորտները, որոնցում, ըստ իրեն, վերականգնվել են աշխատատեղերը։ Մակարյանը նախ նշեց, որ չափազանցված չեն այդ թվերը և դրանք հիմնված են աշխատանքի ընդունման հայտերի վրա։

«Հարկային մարմինները շարունակաբար նշում էին, որ իսկապես այդ աշխատատեղերը ավելացել են, գործատուները հայտերը տվել են, հետևաբար՝ հստակ գիտեն, թե որ ընկերությունում ինչքան աշխատատեղ է ավելացել։ Այդ թվերը չափազանցված չեն։ Այդ թիվը հարկային մարմիններին տրված աշխատանքի ընդունման հայտերի վրա է հիմնված։

Մենք պետք է հավատանք պետական մարմինների հրապարակած թվերին։ Նույնիսկ ինձ հրավիրել են, ասել են՝ եթե ցանկանում եք, եկեք ցույց կտանք, կտեսնեք, որ ավելացել են այդ աշխատատեղերը»,- ասաց Գագիկ Մակարյանը։ Նրա խոսքերով՝ այս 70 հազար ավելացած աշխատատեղերի մեջ, իհարկե, կան այնպիսիք, որոնք նախկինում գրանցված չեն եղել ու այս ընթացքում են գրանցվել։

«Իհարկե, կան նոր գրանցված աշխատողներ, որովհետև պետության այդ աջակցության ծրագրերից օգտվելու համար գրանցել են աշխատողներին։ Ինչպես հիշում եք, պետությունը գնում էր լավագույն ընկերություններին օգնելու ուղղությամբ։ Եվ ընկերություններն էլ ձգտում էին ստանալ այդ աջակցությունը, վարկերը՝ փորձելով պահել կանոնակարգերը։ Իրականում այդ թվերն ավելի շատ են, քանի որ մի մասը ստվերում է։ Մեր ակտիվ բնակչության թիվը բարձր է, աշխատանքային ակտիվության ցուցանիշը, կարծեմ, 1,7 մլն է»,- ասաց Մակարյանը։

Թե որ ոլորտներում են ավելացել այդ աշխատատեղերը, Մակարյանն նշեց՝ առաջինը շինարարության ոլորտն է, երկրորդը՝ վերամշակման, երրորդը՝ ախտահանիչ նյութերի (սպիրտ, ալկոգել, դիմակ, անձեռոցիկ, մաքրող միջոցներ) արտադրության ոլորտը։ Այս ցանկում կարելի է ներառել նաև պետական ծրագրերը, որոնք սկսեցին աշխատել, պետական գնումների համակարգում կա որոշակի աշխուժացում, տենդերների հայտարարում և այլն։

«Այսօր շինարարական ծավալների աճ կա։ Շատերը սկսել են շինարարություն, քանի որ եկամտահարկի վերադարձման օրենքը խթանում է։ Քանի որ ենթադրություն կա, որ հիփոթեքի համար եկամտահարկի վերադարձման կարգը կարող է վերացվել, շատերը շտապում են հիմքերն այս տարվանից դնել։ Վերամշակման ոլորտը, իհարկե, նախկին տեմպով չէ ընթանում, բայց, այնուամենայնիվ, սեզոն է, ու ընկերությունները ուզում են արտադրել, կուտակել, պահել, մանավանդ որ պետությունը փորձում է սուբսիդավորել խաղողի մթերումը զրո տոկոսով։ Պետական աջակցության այլ գործիքները շահագրգռում են վերամշակողներին, որ իրենք կարող են էժան գնով միրգը, բանջարեղենը մթերել ու արտադրել։ Երրորդ ոլորտը ախտահանիչ նյութերի արտադրության ոլորտն է։ Մի քիչ աշխուժացած կարելի է համարել նաև ռեստորանների, սրճարանների ոլորտը։

Կորոնավիրուսի վախը առանձնապես չի ազդում մարդկանց վրա։ Սրճարանները սկսել են աշխատել։ Սրճարանները, թեկուզ ժամանակավոր, սկսել են աշխատատեղեր ստեղծել։ Իմ կարծիքով՝ այս բոլոր ոլորտների արդյունքում է, որ աշխատատեղերի ավելացում է տեղի ունեցել»,- մանրամասն ներկայացրեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության որոշ ճյուղերի վրա դեռևս կա։ Մակարյանն այն կարծիքն է, որ կորոնավիրուսի հետևանքները դեռ առջևում են, շատ ընկերություններ ֆինանսական ծանր վիճակում են, առևտուրն ընկել է, մարդիկ գնողունակ չեն։ «Մենք հիմա մի վերլուծություն ենք իրականացնում Հայաստանի ամբողջ տարածքում գտնվող խանութներում, շուկայի գործունեության մակարդակն ենք ստուգում, թե ինչպես է կորոնավիրուսն ազդել առևտրի ծավալների վրա։ Մոտ 1000 խանութների շրջանում հարցում ենք կատարել։ Արդյունքում, մարզերում գտնվող շատ խանութներ նշում են, որ սկսել են «նիսյա» ապրանք վաճառել։ Եթե առաջ այդպես չէր, հիմա մարդիկ գնողունակ չեն, պարտքով են ապրանքը վերցնում։ Իհարկե, եղել են խանութներ, հիմնականում բակային, որոնք այդ մեխանիզմով են աշխատել հաճախորդ պահելու համար, հիմա արդեն ոչ բակային, սովորական խանութներն են նման ձևով աշխատում։ Բողոքում են, ասում են՝ մարդիկ գնողունակության խնդիր ունեն։ Առաջ ավելի շատ էր առևտուրը։ Այս ոլորտների վատանալը պրոգնոզ է, որ առաջիկայում ևս կարող են փակվող բիզնեսներ լինել, աշխատատեղեր կրճատվել։ Վտանգները դեռ անցած չեն»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում