Առանձնատունը, որը պատկանել է Ուելսի արքայադուստրԴիանայի հորը, վաճառքի է հանվել 4 միլիոն ֆունտ ստեռլինգով, գրում է Daily Mail- ը:
Այս տանը Դիանան հանգստանում էր իր երեխաների՝ արքայազն Ուիլյամի և Հարրիի հետ:
Առանձնատունը, որը նախկինում պատկանել է 8-րդ կոմս Սփենսերին, գտնվում է Լա Մանշի ափին՝ Անգլիայի Բոգնոր-Ռիջիս ծովափնյա հանգստավայրում: Տունն անմիջական ելք ունի դեպի լողափ:
1994 թվականին կոմսի այրին՝ Ռեյն Սփենսերը վաճառեց տունը: