Sunday, 12 05 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը

Պետական աջակցության դրամաշնորհային ծրագրերով ֆինանսավորում կստանա ՏՏ ոլորտի 64 ընկերություն

Պահպանել աշխատատեղերը, խթանել նոր արտադրանք տվող ընկերություններին. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ամփոփում է Պետական աջակցության 17-րդ դրամաշնորհային միջոցառման առաջին և երկրորդ ծրագրերի արդյունքները: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը նշեց, որ ոլորտի ընկերությունները դիմումների ներկայացման գործընթացում բավական ակտիվ են եղել:

«Առաջին ծրագրով ստացվել է 141 հայտ, որից դիտարկվել է 117-ը: Վերջնական 23 ընկերության հետ կկնքվի դրամաշնորհային պայմանագիր նախարարության կողմից, քանի որ այս ընկերությունները բավարարել են անհրաժեշտ չափանիշները: Գաղափարների իրականացման համար այդ կազմակերպություններին կտրամադրվի շուրջ 227 միլիոն դրամ: Աջակցման երկրորդ ծրագրով 41 ընկերության հետ կկնքվի դրամաշնորհային պայմանագիր՝ տրամադրելով 778 մլն դրամ»,-ասաց Վիկտորյա Պողոսյանը:

Հայտերի գնահատումն իրականացվել է մի քանի չափորոշիչներով՝ արտադրանք, նորարարություն, թիմ, շուկա, բիզնես պլան, ֆինանսներ և այլն: Ընդհանուր առմամբ, առաջին և երկրորդ աջակցման ծրագրերով պայմանագրեր են կնքվելու 64 ընկերության հետ: Առաջին ծրագրով ՀՀ-ում գրանցված և պրոդուկտներ ստեղծող տնտեսավարողների համար նախատեսված է մինչև 10 մլն դրամ՝ յուրաքանչյուր հաղթող նախագծին, երկրորդ ծրագրով ՀՀ-ում գրանցված և ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք պատրաստ են մշակել պրոդուկտներ՝ մինչև 20 մլն դրամ, կրկին յուրաքանչյուր հաղթող նախագծին: Վիկտորյա Պողոսյանը նշեց, որ երկու ծրագրերով հաղթած ընկերությունները ներկայացնում են տարբեր ուղղություններ՝ արհեստական բանականության նախագծեր, տվյալագիտություն, ռոբոտաշինություն, կապի ժամանակակից տեխնոլոգիաներ, ռադիո և միկրոէլեկտրոնիկա և այլն:

Ներկայում ընթացքի մեջ է Պետական աջակցության 17-րդ դրամաշնորհային միջոցառման երրորդ ծրագիրը: Այն նախատեսում է մինչև 30 մլն դրամի աջակցություն այն տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ։ Վիկտորյա Պողոսյանը տեղեկացրեց, որ արդեն 5 դիմում ունեն և հորդորեց ոլորտի ընկերություններին լինել ակտիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում