Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Իմ քայլը» միահամուռ կատարեց Փաշինյանի որոշումը. իշխող ուժի վարկանիշը կասկածի տակ է

Այսօր ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ ընտրեց ՍԴ նոր դատավորներին՝ այն երեք թեկնածուին, որոնք առաջադրված էին, և որոնց անվան շուրջ բանավեճ էր ընթանում: Քվեարկությանը մասնակցում էին միայն «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորները, «Լուսավոր Հայաստան» և ԲՀԿ խմբակցությունները դեռ երեկ հայտարարել էին քվեարկությանը չմասնակցելու մասին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցում էին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և քաղաքագետ, «Հանուն հանրապետության» նախաձեռնության անդամ Ռուբեն Մեհրաբյանը:

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ ՍԴ դատավորների ընտրությունը մասնագիտական տիրույթում չէր, և այն ավարտվեց քաղաքական հանգուցալուծմամբ: «ՍԴ-ում կան տարբեր ուղղություններից, տարբեր վեկտորներից դատավորներ, ինչը հակասական գնահատականներ և քննադատություն է առաջ բերում: Կարծում եմ՝ այս հարցում Նիկոլ Փաշինյանը առաջնորդվել է ընդհանուր քաղաքական, խորքային նվազագույն կայունություն ենթադրող կոնսենսուսի գալու սկզբունքով՝ հաշվի առնելով արտաքին զարգացումները, որ տեղի են ունենում եվրասիական գոտում»,- նշեց վերլուծաբանը:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ դատավորը պետք է լինի անկախ: «Ես չեմ ուզում, որ մեր դատավորների վրա ազդեցություն ունենան այլ պետություններ, այլ ուժեր: Ես ուզում էի, որ նոր, մաքուր մարդիկ գային այս ասպարեզ: Արդեն գնացքը գնացել է, և ունենք ՍԴ: Ինչ կարելի է անել, որ 7 տարի հետո այս նույն վիճակը չլինի. այսօր պետք է գնալ ու փակել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որովհետև այդ «կզարանը», տարիներ շարունակ խողովակի, ձագարի միջով անցկացրել է դատավորներին, միայն հատուկենտ մարդիկ են պահպանել իրենց եսը, անկաշկանդությունը, գիտելիքատենչ ոգին սկզբունքայնությունը, մյուսներին «արդուկում» են այդ ֆակուլտետում, և այսօր ունենք խայտառակ իրավական դաշտ: Ես չեմ ուզում, որ այդ «արդուկվածները» որոշում կայացնեն իմ պետության վաղվա օրվա և այլ հարցերի շուրջ, պետք է փոփոխությունն սկսել կրթությունից, իրավաբանական ֆակուլտետի դասախոսներին ազատել աշխատանքից, ընտրել նոր մարդկանց՝ անկաշկանդ, ազնիվ և հեղափոխության արժեքներին համապատասխան սկբունքներ ունեցող:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ԱԺ-ում այսօր տեղի ունեցածը ցավալի էր և վրդովեցուցիչ: «ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը միահամուռ կերպով կատարել է Նիկոլ Փաշինյանի որոշումը: Այլ հարց է, թե ինչ գործոններ են Փաշինյանին բերել այս որոշմանը,- նշեց քաղաքագետը:

«Փաստորեն հակակոռուպցիոն հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել ՍԴ թեկնածուներից մեկի վերաբերյալ, և այդ եզրակացությունն արհամարհվեց»,- արձանագրեց Ռուբեն Մեհրաբյանը:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում