Երբ մի քանի օր առաջ բասկետբոլիստ Դերոն Ուիլյամսը պայմանագիր ստորագրեց թուրքական «Բեշիքթաշ» բասկետբոլային ակումբի հետ, NBA-ում ընթացող լոքաութի ժամանակ խոսակցություններ հայտնվեցին, թե հայտնի բասկետբոլիստ Քոբի Բրայանտը նույնպես մտադիր է մեկնել Թուրքիա: Այս մասին հաղորդում է Bleachreport.com կայքը:
«Բեշիքթաշի» գործարքների հարցով պատասխանատու Շերեֆ Յալչընն ասել է, որ 50%-անոց հավանականությամբ NBA-ի հնգակի չեմպիոնը կհայտնվի Թուրքիայում: Նախատեսվում է, որ Յալչընը Բրայանտի հետ կհանդիպի հուլիսի 30-ին: Այս տեղեկությունը մեծ դժգոհություններ է առաջացրել ամերիկյան մամուլում, որտեղ կոչ են անում Բրայանտին նման քայլի չգնալ:








































