Սահմանադրական դատարանը երեք նոր դատավոր ունի։ Ազգային Ժողովում այսօր կայացած փակ գաղտնի քվեարկությամբ Երվանդ Խունդկարյանը ստացել է 84, Արթուր Վաղարշյանը՝ 86, իսկ Էդգար Շաթիրյանը` 85 ձայն: Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի ու «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանի հետ: