Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդ Բաղիր Բահրամին ըստ ադրբեջանական APA գործակալության հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, քանի որ միայն նրանք են շահագրգռված դրա լուծմամբ: «Տարածաշրջանի թշնամիները չեն ցանկանում, որ լուծվի ղարաբաղյան հակամարտությունը: Ղարաբաղյան հակամարտության լուծումը ձեռնտու Է ոչ միայն Ադրբեջանին, այլև տարածաշրջանի երկրներին: Չնայած դրան, այն պետությունները, որոնք շահագրգռված չեն հակամարտության կարգավորմամբ, այն լուծելու հնարավորություն չեն տալիս: Ուստի տարածաշրջանի երկրներն իրենք պետք Է լուծեն այդ հարցը ճիշտ այնպես, ինչպես որ մերձկասպյան երկրներն ինքնուրույն լուծում են իրենց խնդիրները»,-ասել Է Բահրամին այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ Իրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: