Թբիլիսիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Գորիում, Զուգդիդիում և Փոթիում ուսումնական գործընթացը սեպտեմբերի 15-ին կսկսվի հեռակա կարգով՝ ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Հոկտեմբերի 1-ից դասընթացները կշարունակվեն լսարաններում և դասարաններում՝ նշել է կառավարության ղեկավարը:
Գախարիան բնակչությանը կոչ է արել հետևել մասնագետների ցուցումներին և ասել է, որ «իշխանությունները պատրաստ չեն կոշտ տնտեսական սահմանափակումներ մտցնելու» կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշի աճի ֆոնին՝ գրում է ekhokavkaza.com-ը: