Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Ղալմաղալ», «մի բաժակ ջրում փոթորիկ»․ ՀՀ ներքաղաքական կյանքում լճացում է

Ինչ իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանում  և Հայաստանից դուրս, այդ գործընթացներում ինչ ռիսկեր և վտանգներ կան Հայաստանի համար: Այս և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Գոռ Մադոյանը, քաղաքագետ Էդգար Վարդանյանը և քաղաքագետ, «Հանուն հանրապետության» նախաձեռնության անդամ Ռուբեն Մեհրաբյանը:

Անդրադառնալով Լուկաշենկոյի շանտաժային հայտարարությանը, որ եթե Բելառուսը փլուզվի, հաջորդը Ռուսաստանն է լինելու, Էդգար Վարդանյանը նշեց, որ Լուկաշենկոն հիմքեր ունի այդպես ասելու, քանի որ շատ լավ գիտի, թե ինչպիսի ռեժիմ է ստեղծել ինքը Բելառուսում և շատ լավ հասնակում է, թե ինչ ռեժիմ է Ռուսաստանում, զուգահեռներ է անցկացնում, գիտի, որ այդ ռեժիմները շատ նման են մեկը մյուսին: «Ռուսաստանի հասարակության համար ոգեշնչման աղբյուր կարող են լինել Բելառուսում տեղի ունեցող գործընթացները: Եթե Բելառուսում տեղի ունենա թավշյա հեղափոխություն, մեծ է հավանականությունը, որ որոշ ժամանակ անց նմանատիպ հեղափոխություն տեղի կունենա նաև Ռուսաստանում: Այդ երկրներում քաղաքական մշակույթը գրեթե նույնն է: Առանց այդ էլ Հայաստանի օրինակը լուրջ ազդակ էր հետխորհրդային տարածքի ավտորիտար երկրների համար»,- նշեց քաղաքագետը:

Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ Մինսկը պատրաստ է պատերազմել հանուն Ռուսաստանի: Ինչ վտանգավորություն է պարունակում այս հայտարարությունը ԵԱՏՄ անդամ երկրների համար: «Եթե դիտարկենք վերջին հարյուրամյակների պատմությունը, այս հայտարարության մեջ նորություն չկա: Այլ հարց է, որ Բելառուսի ռեժիմը դադարել է երկխոսել քաղաքացիների հետ և դադարել է նրանց ընդունել որպես իշխանության կրող, երկիրն ավելի ու ավելի է խորանում Ռուսաստանից կախվածության ճահճի մեջ՝ բոլոր հնարավոր ձևերով ցույց տալով իր հպատակությունը Ռուսաստանին:

Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ Լուկաշենկոն իրեն նույնացնում է Բելառուսի հետ, հասկացնում է՝ Բելառուսը ինքն է: «Բայց Բելառուսը չի փլվի, իր նեխած իշխանությունն է փլվելու, այդ իշխանությունը չարիք է Բելառուսի համար դրսևորում է չարորակ հատկանիշներ և պատմականորեն դատապարտված է փլուզման, այլ հարց է, թե դա երբ տեղի կունենա: Լուկաշենկոն այլևս չի կառավարի Բելառուսը, իսկ ընդվզած ժողովուրդը դեռևս չի կարողանում վերցնել իշխանությունը: Բելառուսում կա իշխանության, առաջնորդության, լեգիտիմության լրջագույն ճգնաժամ: Բելառուսում աշխատաում է երկու բան՝ իշխանության մահակը և զանգվածային ընդվզումը. մահակը պատմական շանս չունի, պարտվելու է»,- ընդգծեց Ռ. Մեհրաբյանը:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից բավականին նվազել է: Մեր զրուցակիցների կարծիքով՝ ՀՀ ներքաղաքական կյանքում լճացում է. տեղի ունեցողը «ղալմաղալ է», փոթորիկ է մի բաժակ ջրում:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում