Ռուսաստանցի քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին դուրս է բերվել արհեստական կոմայից, նրա վիճակը բարելավվել է՝ հայտնում է գերմանական «Charite» կլինիկան:
Անջատել են նրան միացված արհեստական օդափոխիչ սարքը: Բժիշկները ասում են, որ նա սկսել է արձագանքել խոսքին:
«Դեռ վաղ է գնահատել նրա ծանր թունավորման հավանական երկարաժամկետ հետևանքները», – ասել են կլինիկայում:
Բժիշկները համաձայնեցրել են Նավալնիի վիճակի վերաբերյալ տվյալների հրապարակումը կնոջ ՝ Յուլյայի հետ: