Sunday, 12 05 2024
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը

Պաշտոնական. ՀԴՄ-ներով մեքենա էլ կխաղարկվի

ՀԴՄ կտրոններով իրականացվող վիճակահանությունը և բոնուսի տրամադրումը շարունակական զարգացումներ ունեցող գործընթացներ են և տարբեր հանգամանքներով պայմանավորված` նոր բարեփոխումներ են պահանջում: Նոյեմբերին 24-ին լրագրողներին ներկայացնելով ՀԴՄ կտրոնների հատուկ համարներով վիճակահանության կարգի փոփոխությունները, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն ընդգծել է, որ նոր կարգի շնորհիվ շահող քաղաքացիների թիվը կտրուկ կաճի և նախնական հաշվարկներով կկազմի ավելի քան 75 հազար մարդ:
Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, 2011թ. հունվարի վիճակահանությունից սկսած` շահող կհամարվեն ՀԴՄ այն կտրոնները, որոնց հատուկ համարի նաև 2 նիշերը կհամընկնեն վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին: Երկու թվի համընկնման դեպքում պարգևավճարը կկազմի 500 դրամ, իսկ 3, 4, 5, 6 թվերի դեպքում` համապատասխանաբար 2000, 5000, 20 000 և 50 000 դրամ:
Իսկ, հատուկ համարի առաջին և վերջին նիշերից սկսած, միաժամանակ երկու համընկնումների համար` 1000 դրամ: Վիճակահանության ընթացքում առաջին անգամ խաղարկվելու է նաև ավտոմեքենա: Նոր կարգի համաձայն, վիճակահանության արդյունքում 8 և 7 նիշերի համընկնմամբ հատուկ համար պարունակող կտրոններ ունեցողներին, անկախ նրանց թվաքանակից, պարտադիր տրամադրվելու է մեկական ավտոմեքենա և համապատասխանաբար 1մլն և 100 հազար դրամ պարգևավճար: Իսկ յուրաքանչյուր վիճակահանության ժամանակ տրամադրվելու է 10 ավտոմեքենա: Արմեն Ալավերդյանը վստահեցրել է, որ, եթե 8 և 7 նիշերի համընկնմամբ ավտոմեքենաները չսպառվեն, ապա դրանք տրամադրվելու են համապատասխանաբար 6 և 5 թվերի համընկնմամբ շահած գործարքի առավելագույն արժեք ունեցող կտրոն ունեցող քաղաքացիներին:
Կատարված նույն փոփոխության համաձայն` դադարեցվում է վիճակահանության արդյունքում նաև այս տարվա չորրորդ եռամսյակում չշահած կտրոնների խմբաքանակի դիմաց բոնուսների վճարումը։ Դրա փոխարեն նախատեսվում է, որ այդ կտրոնները 2011թ. հունվարին կմասնակցեն վիճակահանությանը, որի համար կհատկացվի 30 ավտոմեքենա։Մեկ տարվա ընթացքում քաղաքացիներին կտրամադրվի 150 ավտոմեքենա:
Այս փոփոխությունն Արմեն Ալավերդյանն, ի թիվս այլ հանգամանքների, բացատրեց նաև նրանով, որ բոնուսը որոշ քաղաքացիների համար դարձել էր անօրինական ճանապարհով եկամտի ձեռբերման աղբյուր: «Մեր քննչական մարմինները պարզել են, որ այս բնագավառում գործել են հանցավոր խմբեր, որոնք ղեկավարվելով կոնկրետ մարդկանց կողմից և ներգրավելով տարբեր քաղաքացիների` մի քանի եղանակներով աշխատել են տեղի չունեցած գործարքի ներկայացմամբ պետությունից կորզել գումարներ` ներկայացնելով չգործող կամ այլ կազմակերպությունների անվամբ կտրոններ»,-հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալը: Քննչական գործողությունների արդյունքում հարուցվել է քրեական գործ. երկու քաղաքացիներ այս պահին ձերբակալված են և աշխատանքներ են իրականացվում այդ հանցավոր խմբի մյուս անդամներին բացահայտելու ուղղությամբ: Անօրինականությունը հնարավոր է եղել պարզել փոստային բաժանմունքների կողմից տրամադրված բոնուսների վերլուծության արդյունքում: Արմեն Ալավերդյանը փաստել է, որ գումարի դինամիկան տարբեր եռամսյակներում տարբեր է եղել և անտրամաբանորեն աճել է: Ըստ նրա, եթե երկրորդ եռամսյակի ընթացքում, տրամադրվել է 330 մլն դրամի բոնուս, իսկ մեկ կտրոնի միջին արժեքը կազմել է 5 645 դրամ, ապա 3-րդում արդեն ծախսվել է 653մլն դրամ, իսկ մեկ գործարքի միջին արժեքը, մասնավորապես, հոկտեմբերին անհավանականորեն աճել է և կազմել 25 հազար դրամ:
Կարևորելով ՀԴՄ կտրոններով վիճակահանության գործընթացը և դրա նկատմամբ քաղաքացիների վստահությունը` նշվել է, որ 2010թ. նոյեմբերի 18-ի դրությամբ վիճակահանությամբ շահել է 37 800 քաղաքացի, որոնց վճարվել է 99մլն 700 հազար դրամ պարգևավճար, իսկ բոնուս ստացել է 115 հազար քաղաքացի` 1մլրդ 750մլն դրամի չափով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում