Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Յուրմալայում կայացող երաժշտական մրցույթից մի քանի օր առաջ: Ինչպես գրում է Dni.ru կայքը, հյուրանոցի լյուքս համարում փլուզվել է առաստաղը: Երգչուհին Մաքսիմ Գալկինի հետ ապրում էր իր կողմից սիրված Baltic Beach հյուրանոցում:
Այն ժամանակ, երբ Մաքսիմը մեկնել է աշխատանքային խնդիրները լուծելու, Պուգաչովայի հետ տեղի է ունեցել տհաճ պատահար: Երբ նա նստած է եղել մեծ բազկաթոռի մեջ, 3000 դոլարանոց համարի առաստաղը փլվել է անմիջապես նրա կողքին, մի մասն էլ՝ ոտքերին: Հյուրանոցի ղեկավարությունն ասել է, որ մինչև վերջերս Յուրմալայում ուժեղ անձրևներ են եղել, այդ իսկ պատճառով հնարավոր է առաստաղը թրջվել է և տեղի է ունեցել փլուզում: