Իսրայելի կենտրոնում կամավորական-հնագետները հայտնաբերել են գանձ՝ 425 ոսկյա մետաղադրամներ, որոնք թվագրվում են մեր թվարկության IX դարին: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով երկրի Հնությունների վարչությանը:
Նշվում է, որ 845 գրամանոց մաքուր ոսկու գանձը եղել է հողում թաղված կավե անոթի մեջ: Մետաղադրամների մեծ մասը առնչվում է Աբբասիդների՝ արաբական խալիֆաների դինաստիայի դարաշրջանին:
Հնագետների խոսքով՝ այդ գումարով IX դարում կարելի էր գնել շքեղ տուն: Նրանք նաև հավելել են, որ մետաղադրամները պահպանվել են կատարյալ վիճակում: