Հռոմի Երրորդ համալսարանի մասնագետները մշակել են ալգորիթմ երազատեսության ավտոմատ վերլուծության համար: Նրանք հույս ունեն, որ նման մոտեցումը կօգնի հոգեբույժներին և նրանց պացիենտներին: Կատարած աշխատանքի մասին նրանք պատմել են Royal Society Open Science ամսագրում հրապարակված հոդվածում:
Առօրյա կյանքը ազդում է երազների վրա (օրինակ՝ անհանգստությունը կյանքում կարող է դառնալ հիմար երազների պատճառ), և ընդհակառակը՝ երազները կարող են ազդել խնդիրների լուծման կարողության վրա՝ բացատրում են հետազոտողները: Այսօր հոգեբույժները պացիենտներին օգնում են մեկնել երազները: Դրա համար շատ հաճախ կիրառվում է Հոլլի և Վան դե Կասլի համակարգը, որը համակարգում է երազները կերպարների տեսքով, նրանց միջև փոխազդեցությամբ և էֆեկտներով:
Սակայն երազների վերլուծությունը «ձեռքով» երկար և աշխատատար պրոցես է, ուստի հետազոտողները մշակել են ալգորիթմ, որն ունակ է դա անել ավտոմատ: Նրանք կենտրոնացել են երազի կերպարների, սոցիալական փոխազդեցության և այն բանի վրա, թե ինչ էմոցիաներ են զգացել երազը տեսնողները:
Ալգորիթմի օգնությամբ գիտնականները վերլուծել են երազների 24 հազար նկարագրություններ՝ ներառված DreamBank-ի բազա, և արդյունքները համեմատել են հոգեբույժների եզրակացությունների հետ: Պարզվել է՝ եզրակացությունները համընկնում են մոտավորապես 3/4-ով, ինչը ոչ կատարյալ, սակայն խոստումնալից արդյունք է: Աշխատանքի հեղինակները հույս ունեն, որ նոր միջոցը կթեթևացնի հոգեբույժների աշխատանքը և կօգնի նրանց պացիենտներին:
Նրանց նաև հաջողվել է հաստատել երազատեսության շարունակականության հիպոթեզը:









































