Վրաստանում կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք է հայտնաբերվել: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքում:
Ըստ կայքի, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 1.455 դեպք: Ապաքինվել է ևս 6 հիվանդ, նրանց ընդհանուր թիվն այժմ 1.196 է:
Արտասահմանից բուժման նպատակով երկիր է ժամանել Վրաստանի 41 քաղաքացի: Կարանտինում է գտնվում 5.943 մարդ, իսկ ստացիոնարներում, բժիշկների հսկողության տակ՝ 252-ը: Մահացել է 19 մարդ: