Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է Բելառուսի հետ բոլոր տիպի շփումների սառեցման մասին:
«Հիմա, ըստ էության, բելառուսական կողմի հետ բոլոր տիպի շփումները, բոլոր գործընթացները դադարեցված են: Ես դա կարող եմ պաշտոնապես հայտարարել: Մենք հետևում ենք իրավիճակի զարգացմանը: Երբ մենք համոզված լինենք, որ այդ շփումներից մեր հեղինակությունը չի տուժի, քաղաքական կամ բարոյական վնաս չենք կրի, մենք կվերսկսենք դրանք»,- ասել է Կուլեբան «1+1» հեռուստաալիքի «Իշխանության իրավունք» հաղորդման եթերում:
«Այժմ մեզ համար առանցքային է, որ Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների վրա Ռուսաստանի ազդեցությունը չաճի և չգործի ուժային սցենարը»,- հավելել է Կուլեբան:









































