Ամերիկյան Լուիզիանա նահանգի հարավ-արևմուտքում քլորի արտահոսք է տեղի ունեցել քիմիական գործարանում: Այս մասին հաղորդում է KPLC հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով ՝ քամին բարձրացող քլորը տանում է դեպի հյուսիս՝ միջպետական մայրուղով:
Նշվում է, որ արտակարգ իրավիճակների ծառայությունները, գործարանի ղեկավարության հետ համատեղ, աշխատում են արտահոսքը վերացնելու ուղղությամբ:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, «Լաուրա» սաստիկ փոթորիկն օգոստոսի 27-ին մոլեգնել է Լուիզիանա նահանգի ծովեզերքին: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով՝ Լուիզիանայում սկսվել են սաստիկ տեղատարափ անձրևներ, քամի և մրրկային մակընթացություն:
Ցիկլոնը շարունակում է շարժվել հյուսիսային ուղղությամբ՝ ժամում 24 կիլոմետր արագությամբ: Ցիկլոնի սահմաններում քամու արագությունը գերազանցում է վայրկյանում 66 մետրը:











































