ԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը բացասաբար է անդրադարձել մոլորակի միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա:
«COVID-19-ը ազդել է միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա, որը պայմանավորված է հիվանդության հետ կապված անհանգստության և վախի, ինչպես նաև հոգեկան առողջության աջակցության ծառայությունների աշխատանքի խափանման հետ»,- ասել է գլխավոր քարտուղարը Ժևում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով, դրա պատճառը կարանտինի ընթացքում մարդկանց միջև փոխգործակցության բացակայության բացասական ազդեցությունն է:
Նա նաև հիշեցրել է, որ աշխարհում շուրջ 1 միլիարդ մարդ ապրում է տարբեր ծանրության հոգեկան խանգարումներով, և յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ 1 մարդ ինքնասպան է լինում:
Գլխավոր քարտուղարն առաջարկել է հոգեբանական օգնության ծառայություններին աջակցելու նպատակով միջազգային առցանց-ֆորում անցկացնել հոկտեմբերի 10-ին՝ Հոգեկան առողջության համաշխարհային օրը:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 24 միլիոնը, մահացել է ավելի քան 800 հազար մարդ:










































