Մոսկվայում երեքշաբթի օրը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանի և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Միացյալ Նահանգները խիստ անհանգստացած է գերմանացի բժշկական փորձագետների տարածած նախնական եզրակացությունից, որից հետևում է, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են: Եթե այդ հաղորդումները հաստատվեն, ԱՄՆ-ը կաջակցի Եվրամիության համապարփակ հետաքննություն անցկացնելու կոչին և այդ հետաքննությանը սատարելու պատրաստակամություն կհայտնի: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը տեղադրված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում:
Նավալնիի ընտանիքը և Ռուսաստանի ժողովուրդն արժանի են համապարփակ և թափանցիկ հետաքննության, իսկ ներգրավված անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Մեր մտքերը Ալեքսեյ Նավալնիի ընտանիքի հետ են, և մենք հույս ունենք, որ նա լիարժեք կապաքինվի, ասվում է Պոմպեոյի հայտարարության մեջ:










































