Երեկվանից մամուլում, սոցիալական ցանցերում, իրավապաշտպան շրջանակներում մտահոգիչ ահազանգեր են հնչում այն մասին, որ երեկ «Նուբարաշեն» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում գտնվող բազմաթիվ կալանավորների նկատմամբ տարբեր իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից բռնի ուժ է գործադրվել, շատերը ենթարկվել են դաժան ծեծի։ Այս տեղեկությունների իսկությունը ճշտելու և տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով այս պահին ուղևորվում եմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ կատարավածի մասին մանրամասներին ծանոթանալուց հետո, ըստ անհրաժեշտության հնարավոր է՝ այցելեմ նաև «Արթիկ» ՔԿՀ։
«Նուբարաշեն» ՔԿՀ–ում տիրող իրավիճակի, կալանավորներին բռնության եթնարկելու բոլոր մանրամասների մասին կտեղեկացնեմ հաջորդիվ
https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/3578751472155554/?type=3&theater











































