ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն հեռախոսազրույց է վարել առևտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի և Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են չին-ամերիկյան առևտրական գործարքի առաջին փուլի իրականացումը և համաձայնության են եկել ստեղծելու բոլոր պայմանները դրա իրականացման համար: Օգոստոսի 25-ին այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
«Օգոստոսի 25-ի առավոտյան ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն հեռախոսային բանակցություններ է վարել առևտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի և Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ: (…) Կողմերը համաձայնության են եկել ստեղծելու պայմաններ և մթոնլորտ չին-ամերիկյան առևտրական գործարքի առաջին փուլի իրականացման շարունակումն առաջ տանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Կողմերը համաձայնության են եկել ստեղծելու պայմաններ և մթնոլորտ չին-ամերիկայն առևտրական գործարքի առաջին փուլի իրականցումն առաջ տանելու համար»,- հայտնել է հեռուստաալիքը:









































