Սևրի պայմանագրի 100-ամյակ, Հայաստանի անկախության հռչակագիր. այս կարևոր պատմական իրադարձությունների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ:
30 տարի առաջ՝ 1990թ. օգոստոսի 23-ին, ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հնարպետություն: Որքանո՞վ ենք շեղվել հռչակագրի տրամաբանությունից: Այս հարցին ի պատասխան՝ հրապարակախոսը նշեց. «Հռչակագիրը շատ մեծ պայքարի, ջանքի և հասարակության գերարագ հասունացման արդյունք է… Անկախության հռչակագիրը սկիզբն էր, պետք է հասկանալ՝ որն է մեր պետության շարունակութունը, ինչ անելիք ունենք… Անկախության հռչակագրի ոչ բոլոր կետերն իրականություն դարձան, բայց չէի ասի, թե հռչակագրի արժեքները տապալվել են, եթե այդպես լիներ, մեր պետությունը չէր լինի… Մեր հասարակությունն իր առողջ կողմը միշտ դրսևորել է, և մենք որոշակի ձեռքբերումներ ենք ունեցել՝ առաջին հերթին Ղարաբաղյան պատերազմում հաղթանակ, քաղաքական որոշակի կայունություն, քաղաքական բազմազանություն… Մենք մեծ շանս ունենք եղածի վրա ավելացնել էլ ավելին, այն, ինչ բացասական է, քանդել, իսկ ինչ արժեքավոր է վերցնել և դրա վրա նորը կառուցել»:
«Վտանգ եմ տեսնում, չպետք է ընկնենք ճահճային քաղաքականության, քաղաքական առօրյա ինտրիգների մեջ, մանր գզվրտոցներից պետք է դուրս գալ»,-նշեց Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ ընդգծելով, որ պետք է մեծ գաղափարներ առաջարկել:
Մանրամասն՝ տեսանյութում:











































