Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» – «Ռենովա» հանդիպումը կսպասարկի շոտլանդական մրցավարական բրիգադը` Նիկոլաս Վոլշի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում է «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայությունը: Մրցավարի օգնականներն են Կալում Սպենսը և Դուգլաս Պոտտերը: 4-րդ պաշտոնյան Էնդրյու Դալասն է: Խաղը կկայանա օգոստոսի 27-ին «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին