Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին, որ բողոքի ցույցերի ընթացքում չորս մարդ է զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրոսելին: հղումով:
«Գործընկերներս ինձ տեղեկացրել են, որ ՆԳՆ-ն հաստատել է չորս զոհի մասին տեղեկատվությունը»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ, ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ-ն կոչ է արել Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում մարդկանց մահվան դեպքերի վերաբերյալ հետաքննություն անցկացնել:









































